Իտալական Tracce di Jazz ջազ պարբերականը լուսաբանել է ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի Mockroot. Mockroot անվանումը կրող ալբոմը, որը թողարկել է Nonesuch records-ը։

Shadow Theater ալբոմից հետո Տիգրանն, առաջին հայացքից, ուզում է հեռանալ ֆոլկ արմատներից, փորձել ջազ ռոքի հնարավորությունները եւ տարրերը էլեկտրոնային երաժշտության մեջ։

Պարբերականը գրում է. «Բաս կիթառահար Սեմ Մինայայի, հարվածային գործիքներ նվագող Արթուր Գնատեկի հետ երգերի այդ հզոր հավաքածուն միավորում է Թելոնիուս Մոնքին ֆյուժնի եւ ռոքի ռիթմերի, Համասյանի ձայնի հետ՝ Գայանե Մովսիսյանի հետ դուետում։ Նրանք կատարում են The Roads That Bring Me Closer to You եւ Song for Melan երգերը։ Իսկ Արենի Աղբաբյանի հետ կատարում են Rafik երգը։

Նոր ալբոմում տեղ են գտել հայկական ժողովրդական երգերի գործիքավորումներ, որոնցից են Kars 1-ը եւ Kars 2-ը (Wounds of the Centuries)։

Վերջին 10 տարիներին 4 ալբոմների շնորհիվ Համասյանը միջազգային ճանաչում է  ստացել, ինչպես նաեւ ընդունելի է դարձել այնպիսի արտիստների կողմից, որոնցից են Չիկ Կորեան, Հերբի Հենքոքը եւ Բրեդ Մելդաուն։

Համասյանը ծնվել է 1987-ին, 2003-ին ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես։ Դաշնամուր նվագում է 3 տարեկանից, իսկ 11 տարեկանից մասնակցել է փառատոնների ու մրցույթների։