Սիրիայում կառավարական զորքերն ազատ են արձակել շվեդ լրագրող Իոակիմ Մեդինային, որը մեկ շաբաթ գերության մեջ էր։
Ավելի վաղ Շվեդիայի ոստիկանությունն սկսել էր 30-ամյա լրագրողի որոնումներն այն բանից հետո, երբ նա դադարել էր կապի հաստատել շվեդ դիվանագետների հետ այն շրջանից, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ։
Թուրք-սիրիական սահմանին շվեդ լրագրող է անհետացել
Մեդինը շվեդական Expressen թերթին ասել է, որ իրեն թարգմանչի հետ միասին ձերբակալել են անցակետերից մեկի մոտ։ Հարցաքննությունից հետո նա մոտ մեկ շաբաթ անցկացրել է մենախցում։
Փետրվարի 21-ի երեկոյան նրան ազատ են արձակել քուրդ գրոհայինների հետ զինվորականների բանակցություններից հետո։ Այս պահին լրագրողը գտնվում է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Քամիշլի քաղաքում եւ պատրաստվում է վերադառնալ հայրենիք։





























