Թուրք-սիրիական սահմանին անհետ կորել է շվեդ մի լրագրող։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կորած լրագրողի անունը դեռեւս չի հրապարակվում։ Հայտնի է, որ նա մոտ 30 տարեկան է։ Տղամարդը ցանկացել է Թուրքական Ղազիայնթեփ քաղաքից ներթափանցել Սիրիայի այն տարածք, որը վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից։ Արդեն 4 օր է՝ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չի լսել։
Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։





























