Էկվադորում ոստիկաններն ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները համատեղ գործողության արդյունքում մեկ տոննա կոկաին են առգրավել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, հայտնել է երկրի ՆԳ նախարար Խոսե Սերանոն։
«Մեծ աշխատանք են կատարել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Թմրանյութը առգրավվել է այն Գալապագոսի կղզիներում, որոնք պատկանում են Էկվադորին, բայց մայրցամաքից հազար կմ հեռու են գտնվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Այս տարվա սկզբից Էկվադորի իշխանություններն արդեն 1,3 տոննա թմրանյութ են առգրավել, որի մեծ մասը՝ կոկաին։ 2014 թվականին երկրի իշխանություններն, ընդհանուր առմամբ, առգրավել են մոտ 60 տոննա թմրանյութ, հիմնականում՝ կոկաին։



























