2015 թվականին Ռուսաստանը, չնայած պատժամիջոցներին, 15 մլն դոլարի զենք կարտահանի: Այսպիսին է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մատակարարումների ծրագիրը:
«2015 թվականի զինամթերքի արտահանման ծրագրի համաձայն, շուրջ 15 մլն դոլարի ծավալները, անկասկած, կիրականացվեն»,- Արաբական Միացյալ Էմիրություններում IDEX-2015 զինամթերքի ցուցահանդեսի ժամանակ ասել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ը մտադիր է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հաշվին առաջիկա 3-5 տարիներին զգալիորեն ավելացնել պատվերների պորտֆելը:
«Նպատակաուղղված աշխատելու դեպքում առաջիկա 3-5 տարիներին մենք զգալիորեն կավելացնենք պատվերների պորտֆելը՝ աշխատելով այս երկրում (ԱՄԷ) եւ այս տարածաշրջանի պետություններում»,- ասել է ընկերության փոխտնօրեն Սերգեյ Գորեսլավսկին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, առաջնահերթությունների թվում նա նշել է նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի շուկաները:





























