ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Եվրասիա վարժարանի տնօրինությունը հայտարարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների համադպրոցական մրցույթ:
Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում եւ նպաստում ուսուցման գործընթացին: Միաժամանակ մրցույթից ակնկալում ենք բացահայտել յուրահատուկ ունակություններով եւ կարողություններով երեխաների:
Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը նախատեսված է անցկացնել 2 փուլով:
Առաջին փուլում մասնակիցներն աշխատանքները կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով ([email protected] էլ. հասցե)` 2015թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 30-ը:
Մրցույթի երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա վարժարանի Ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին`ապրիլի 6-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ եւ ՏՏ ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները:
Մրցանակներ սահմանված են առաջին, երկրորդ եւ երրորդ անվանակարգերում: Ֆեյսբուքում ամենաշատ հավանություն հավաքած շարադրությունը եւս կստանա առանձին մրցանակ:
Առավել մանրամասները Եվրասիա վարժարանի կայքում` www.college.eiu.am





























