Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 23-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:





























