Ճապոնիայի գահաժառանգ արքայազն Նարուհիտոն իր 55-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ կոչ է արել հպատակներին համակերպվել անցյալի հետ։ Այս մասին գրում է The Asahi Shimbun-ը։ Ճապոնիայի արքայազնը հույս է հայտնել, որ այս տարին լավ հնարավորություն կդառնա թարմացելու համար խաղաղության ձգտումները։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողությունները մաքրվում են։ Կարեւոր է, որ մենք համակերպվենք անցյալի հետ եւ որ ողբերգական փորձն ու Ճապոնիայի պատմությունը ճիշտ փոխանցվեն զինվորական սերունդներին»,- հայտարարել Նարուխիտոն։
Ճապոնիայի արքայազնը նշել է, որ այս ծննդյան տոնը իր համար հատուկ է, քանի որ նրա հայր Ակիհիտոն գահ է բարձրացել հենց 55 տարեկա հասակում։





























