Թաիլանդի դատարանը երկուշաբթի 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել երկու ուսանողների՝ համալսարանական բեմականացման ժամանակ միապետությանը վիրավորանք հասցնելու համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Միջադեպը բուռն բողոքի ալիք է առաջ բերել։ Տասնյակ ակտիվիստներ, անտեսելով արգելքը,  դատարանի շենքից դուրս բողոքի ցույց են կազմակերպել։ Բեմականացումը նվիրված է եղել ռազմական միջամտության 40-ամյակին։ Պիեսի դեպքը զարգանում են երեւակայական թագավորությունում, իսկ գործող անձինք երեւակայական արքան ու նրա խորհրդականն են, գրում է Gazeta-ն։

Ուսանողները դատապարտվել են 5 տարվա ազատազրկման, սակայն այն  բանից հետո, երբ զղջացել են կատարածի համար, պատիժը մեղմացվել է մինչեւ 2.5 տարի։

Նշենք, որ «Ձերդ Գերազանցությանը վիրավորելու» մասին Lèse majesté օրենքը Թաիլանդում համարվում է հատկապես ծանր հանցագործություն։