Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը համաձայնվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով ժամանել այդ երկիր, գրում է ՈՒՆՆ-ը։

«Ես մի քանի օր առաջ եմ վերադարձել Վատիկանից, որտեղ մենք հանդիպել ենք Ֆրանցիսկոս 1-ինի հետ։ Նախօրեին նրան նամակ ենք հանձնել նախագահ Պորոշենկոյի անունից՝ հրավիրելով նրան Ուկրաինա։ Նա մեզ ասաց, որ կժամանի Ուկրաինա։ Ուստի ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացիներին այն կապակցությամբ, որ ամենայն հավանականությամբ Հռոմի Պապը, որը աղոթում է մեր երկրում խաղաղության հաստատման համար, կայցելի մեզ»,- հայտարարել է  Ուկրաինայի Անվտանգության խորհրդին կից գերիների ազատման կենտրոնի բանակցող Յուրի Տանդիտը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում էր ունեցել Հռոմի պապի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել էին Ուկրաինայի ճգնաժամը։