Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր համակարգը համադրվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինություններում ընդունված ՀՀՊ համակարգերի հետ: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:
Սակայն, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նրա խոսքերը հակասում են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հայտարարությանը, որն անցյալ շաբաթ նշել էր, թե Թուրքիան չի պատրաստվում իր ՀՀՊ համակարգերն ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան դիտարկում է Չինաստանի հետ 3.4 մլրդ դոլարի համաձայնագիր կնքել՝ ՀՀՊ նոր համակարգ մշակելու համար:
Այս հանգամանքն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների շրջանում՝ կապված Դաշինքի շրջանակում անվտանգության եւ սպառազինությունների համակարգերի համատեղելիության հետ:




























