Հայ ազգային կոնգրեսը չպետք է խոսի պետական կառավարման ճգնաժամի եւ կոռուպցիայի մասին։ Այդ մասին փետրվարի 23-ին խորհրդարանում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին։ Զուրաբյանն առաջարկել էր պետական կլառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծ։

Բաբուխանյանը նրա ելույթը գնահատել է որպես ռեւանշի փորձ եւ նոստալգիա կորցրած աթոռների եւ պորտֆելների նկատմամբ։ Նրա խոսքով, ընտրությունների օրինականության մասին խոսում են կեղծիքների հայրերը, կոռուպցիայի մասին՝ մարդիկ, որոնք 90-ականներին թալանել են երկիրը, 40 տարի ետ գցել։ «Ազատության մասին խոսում են մարդիկ, որոնք 1994թ. դեկտեմբերին ջարդում էին ՀՅԴ եւ ՍԻմ գրասենյակները, փակել 20 թերթեր։ Հիշեցնե՞նք, թե ինչ կատարվեց 1996թ. ընտրություններից հետո։ Ես շատ բան կարող եմ հիշեցնել։ Այն ժամանակ էր ազատությո՞ւն, թե՞ հիմա, երվ 4 ընդդիմադիր հեռուստաալիք կա»,- ասել է Բաբուխանյանը։