Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նշել է ծննդյան 91-րդ տարեդարձը՝ դառնալով մոլորակի ամենատարեց պետության ղեկավարը:

ВВС-ի հաղորդմամբ, Մուգաբեն Զիմբաբվեն ղեկավարում է արդեն 35 տարի:

Քաղաքական գործիչը ծրագրում է իր տարեդարձը նշել մի ամբողջ շաբաթ՝ դրա համար ծախսելով շուրջ 1 մլն դոլար:

Ըստ Mignews-ի, Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է: