Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունը «տեղեկատվական զորքեր» կայք է բացել՝ դիմակայելու համար «հիբրիդային պատերազմի մասին կեղծ տեղեկատվությունը, որը վարում է Ռուսաստանը»:

«Մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց հզոր բանակ ստեղծել, որը պաշտպանում է մեզ Դոնբասում: Հիմա ժամանակն է ռուսական զավթիչներին դիմակայել նաեւ տեղեկատվական ճակատում»,- ասված է կայքում:

Համացանցի հասանելիություն ունեցող յուրաքանչյուր ուկրաինացի, միանալով «տեղեկատվական զորքերին», կարող է ներդրում ունենալ Ռուսաստանի հետ տեղեկատվական ճակատում պայքարի գործում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, քաղաքացիները պետք է կատարեն ստացած առաջադրանքը եւ ամեն օր ժամանակ հատկացնեն տեղեկատվական պայքարին:

«Տեղեկատվական զորքերին» միանալ ցանկացողներին առաջարկվում է նամակ ուղարկել «զորքերի հրամանատարության» գաղտնի էլեկտրոնային փոստին: