Եթե Մինսկի համաձայնությունները կատարվեն, իրավիճակն Ուկրաինայում կկարգավորվի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Մինսկի համաձայնությունները կատարվեն, վստահ եմ, իրավիճակն աստիճանաբար կկարգավորվի»,- ասել է Պուտինը ՀՊՀՌԸ-ին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ընդ որում, նա հավելել է, թե այդ պայմանավորվածությունների կատարման մեջ Եվրոպան ոչ պակաս է շահագրգիռ, քան Ռուսաստանը։ «Որեւէ մեկին Եվրոպայի սահմանին հակամարտություն պետք չէ, առավել եւս՝ զինված»,- ասել է Պուտինը։