Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով պետությունների ղեկավարների հերթական հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն չկա: Այս մասին ВГТРК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, ներկայում կարեւորը Մինսկի համաձայնություններն իրականացնելն է: «Առայժմ դրա կարիքը չկա, քանի որ Մինսկի համաձայնությունները ոչ միայն փաստաթուղթ մնացին, որը մշակել են Մինսկի գործընթացի չորս մասնակիցները՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան, դրանք ամրագրված են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւում եւ միջազգային-իրավարար ակտի ձեւ են ստացել, որը սատարում է միջազգային ամբողջ հանրությունը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է, արդյոք, «Մինսկ 3»-ի ստեղծումը եւ Ռուսաստանից կողմից լրացուցիչ դիվանագիտական միջոցառումների իրականացումը, ընդհուպ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: