Երեւանում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայտավորվել է նաեւ Ադրբեջանի հավաքականը:
Ադրբեջանցիները Հայաստան են ժամանելու 14 հոգանոց պատվիրակությամբ՝ Զաիր Մամադովի գլխավորությամբ: Ադրբեջանցի մարզիկներն առաջնությանը մասնակցելու են բոլոր 8 քաշային կարգերում: Պատվիրակության կազմում են նաեւ մարզիչներ Ռաշադ Մամադովը, Ֆարհադ Մամադովը, Ազեր Շիխալիեւը եւ Ռաշադ Հասանովը, մրցավար Վալեհ Մահարամովը, եւ ձյուդոյիստներ Իլգար Մուշկիեւը (55 կգ քաշային կարգ), Ռասիմ Սաադուլլաեւը (60 կգ), Ֆագան Էմինօղլուն (66 կգ), Օրհան Դունյամալիեւը (73 կգ), Ռամին Գուրբանովը (81 կգ), Շահին Ղահրամանովը (90 կգ), Էլմար Գասիմովը (100 կգ) եւ գերծանրքաշային Նադիր Բաբաեւը:
Ադրբեջանի հայտը վերջնական է, սակայն չի բացառվում, որ հետագայում որոշ փոփոխություններ կատարվեն հավաքականի կազմում:




























