Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սուրեն Բաղեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 17.45-ին, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:





























