Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Երեւանի Շահումյանի 7-րդ եւ 4-րդ փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Հոնդա Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: