Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից  բացահայտվել է 10-ը:  Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 5, խուլիգանության  եւ յուրացման 1-ական  դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  6  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: