Խալքիդայում (Հունաստան) օգոստոսի 10-18-ը անց է կացվում Acropolis Open շախմատի միջազգային մրցաշարը (100 մասնակիցներ, շվեյցարական համակարգ, 9 տուր)։ Մրցաշարին մասնակցում է հայ առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը։

Երկու տուրից հետո Էլինան հավաքել է 2 միավոր և կիսում է 19-38-րդ տեղերը։

Նշենք, որ երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Մամեդովի հետ։