Նյու Յորքի բորսայում վերջին երկու օրերին տեղի է ունենում նավթի գների անկում: Մի քանի օր առաջ հասնելով 70 դոլարի, ներկայում նավթի գինը ընկել է մինչեւ 68,36 դոլար մեկ բարելի դիմաց: Վերլուծաբանները դա բացատրում են եւրոյի հանդեպ դոլարի փոխարժեքի ամրացմամբ եւ նկատվող տնտեսական վերականգնման միտումներով:
Հատկանշական է, որ Հայաստանում նավթի եւ նավթամթերքների գների անկումը որեւէ կերպ չի ազդում գների նվազման վրա, մինչեռ միջազգային շուկայում գների ցանկացած աճ հայաստանյան տնտեսվարողներն օգտագործում են բեզնինն ու դիզվառելիքը թանկացնելու համար:



























