Ամերիկյան Foreign Policy հանդեսը կազմել է աշխարհի անկայուն երկրների ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը: Ցանկը կազմվել է 12 առանցքային չափորոշիչների հիման վրա: Համաձայն ցանկի՝ Վրաստանը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատությամբ դա լուրջ հետընթաց է, քանի որ 2008թ. Վրաստանը զբաղեցնում էր 56-րդ տեղը:

Վարկանշային աղյուսակում իր դիրքերը զիջել է նաեւ Ռուսաստանը 72-րդ հորիզոնականից տեղափոխվել է 71-ը, թեեւ նրա դիրքերն ավելի լավ են, քան Ադրբեջանի, որն այժմ հանգրվանել է 56-րդ տեղում:

Հետխորհրդային տարածքի երկրներից ցանկում 31-րդ տեղն է զբաղեցրել Ուզբեկստանը, Տաջիկստանը 37-րդն է, Ղըրղզստանը՝ 42-րդը, Թուրքմենստանը 59-րդը: Ուկրաինան զբաղեցնում է 110-րդ տեղը: Ցուցակը «գլխավորում» են Սոմալին, Զիմբաբվեն, Սուդանը, Չադը, Կոնգոն, Իրաքը, Աֆղանստանը, Փղոսկրի Ափը, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը եւ Պակիստանը:

Նշենք, որ որքան ցածր է երկիրը վարկանշային աղյուսակում, այնքան կայուն է համարվում:

Բացի այդ Վրաստանը զբաղեցնում է 9-րդ տեղը աշխարհի խոշորագույն զենք ներկրողների ցանկում՝ 2006-2007թթ. ներկրելով 427 միլիոն դոլարի զենք: