Ջալալաբադում ձերբակալվել է Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբայրը՝ Ահմադ Բակիեւը։ Հատուկ գործողությունն իրականացվել է հուլիսի 21-ի երեկոյան՝ խիստ գաղտնիության պայմաններում։
Ահմադ Բակիեւը ձերբակալվել է բազմահարկ շենքում իր կողմից վարձակալած բնակարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, միջէթնիկ թշնամանք հրահրելու, ինչպես նաեւ զինված խմբավորումներ ձեւավորելու համար։ Իրավապահների տեեկացմամբ, Ղրղըզստանի նախագահի ձերբակալված եղբոր մոտից բացի զենքից կեղծամ, ինչպես նաեւ դնովի բեղեր եւ մորուքներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Ահմադ Բակիեւը սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ։
Բացի Ահմադ Բակիեւից, հետախուզման մեջ են նաեւ Ղրղըզստանի նախկին նախագահի եւս երկու եղբայրները՝ Ժանիշը եւ Կանիբեկը, ինչպես նաեւ նրա որդին՝ Մաքսիմը։ Նրանց հայտնաբերողներին պարգեւ է խոստացված, հիշեցնում է Lenta.ru-ն։




























