ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 եւ արեւելյան երկայնության 46.300:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել: