Եվրախորհրդարանի վաղվա բանաձեւը կհարգի քրիստոնյա հայերի հիշատակը, որոնց սպանել են միայն այն բանի համար, որ քրիստոնյա եւ հայ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին:

Նա ընդգծեց, որ ճիշտ կլինի, եթե Եվրախորհրդարանը հիշատակի նրանց: «Նույնիսկ այսօր Երկրի տարբեր անկյուններում շարունակում են սպանել քրիստոնյաներին»,- հավելեց Եվրախորհրդարանի փոխնախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստի ընթացքում քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով քննարկումները կանցկացվեն նիստի երկրորդ հատվածում: Խորհրդարանականները նաեւ բանաձեւի շուրջ քվեարկություն կանցկացնեն: