Բնական մարգարտից մանյակը Նյու Յորքում կայացած Christie’s-ի աճուրդում վաճառվել է 5.1 մլն դոլարով: Այս մասին գրում է Forbes-ը:
Վզնոցը բաղկացած է չորս շարքից, որոնց վրա, համապատասխանաբար, 81, 76, 69 եւ 63 մարգարիտ կա:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, սա ռեկորդային է բնական մարգարտից զարդի համար:
Բայց սա աճուրդի ամենաթանկարժեք իրը չի եղել: 5.29 կարատանոց վարդագույն ադամանդով մատանին վաճառվել է 5.7 մլն դոլարով:





























