ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Ասկերանի ու Մարտունու շրջաններում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, այնուհետեւ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին:

Զեկույցով հանդես է եկել Կառավարության առընթեր ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:

Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:

Նախագահը կարեւորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը եւ օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: