Սոչիում ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ համաքաղաքային սգո հանրահավաք տեղի կունենա: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը: Նմանատիպ հանրահավաքներ կկազմակերպվեն նաեւ Ադլերում եւ Վոլկոնկա գյուղում:
Բոլոր այդ միջոցառումներին հրավիրված են Սոչիի քաղաքապետը, շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչները, հոգեւորականներ, հասարակական քաղաքական գործիչներ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ապրիլի 24-ին Սոչիի բոլոր դպրոցներում առաջին ժամը կլինի դասղեկի ժամ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:




























