Թուրքիայի հայտնի հայ գործիչներից Կարո Պայլանը պատասխանել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի այն արտահայտությանը, թե Թուրքիան գիտակցաբար ու դիտավորյալ ցեղասպանություն չի արել։

Թուրքական Bianet կայքի հետ զրույցում  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Պայլանն անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետի հայտնի ելույթին։

Կարո Պայլանը շեշտել է, որ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ խունտան ցեղասպանությունը գիտակցաբար է իրականացրել եւ Թուրքիայի ժողովրդին էլ հանցակից դարձրել դրան։  «Քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը չի առերեսվել այդ հանցանքի հետ, աշխարհի խորհրդարաններում շարունակելու է լինելու օրակարգում»,-ասել է Կարո Պայլանը։