2015-ին Սեւանա լճից ջրառը կկազմի մինչեւ 170 մլն խմ ջուր: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ ապրիլի 22-ին, իր նիստում:
Ոռոգման ջրի ընդհանուր պահանջարկը հանրապետության կենտրոնական մարզերում (Սեւան-Հրազդան էրենգաոռոգման գոտում) 2015 թվականին կկազմի 481,6 մլն խմ, որից 153,9 մլն խմ-ն կապահովվի Սեւանից սկիզբ առնող Հրազդան գետից:
Հաշվի առնելով ոռոգման համակարգում 13 տոկոսի հասնող ֆիլտրացիոն կորուստները, ջրառը կսահմանափակվի մինչեւ 170 մլն խմ-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ 2014-ին կառավարությունն ավելացրել էր Սեւանից ջրառի առավելագույն ցուցանիշը 170 մլն խմ-ից հասցնելով 270 մլն խմ-ի՝ պատճառաբանելով երաշտը: Այդ որոշման դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել բնապահպան ակտիվիստները:




























