Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս պահին «Իսլամական պետությունը» համարում է Ռուսաստանի գլխավոր թշնամին:

«Ես համարում եմ, որ այս պահին «Իսլամական պետությունը» մեր գլխավոր թշնամին է, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ, հարյուրավոր եվրոպացիներ, հարյուրավոր ամերիկացիներ պատերազմում են «ԻՊ»-ի կողմից»,-ասել է Լավրովը՝ «Sputnik», «Էխո Մոսկվի» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում:

Լավրովի խոսքով՝ նրանք արդեն վերադառնում են տուն եւ կարող են ստորություններ կատարել արդեն իրենց երկրում: