Աշխարհում քրիստոնյաների դեմ հետապնդումները չեն դադարել: Այս մասին  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին այսօր՝ ապրիլի 22-ին, ասաց Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Մոռան Մառ Իգնատիոս Եփրեմ 2-րդ պատրիարքը։

«Երկու օր առաջ մենք սարսափով լսեցինք այն լուրը, որ 30 եթովպացի հավատացյալներ գլխատվեցին: 21 ղպտի քիրստոնյաներից բաղկացած մի խումբ մինչեւ այդ գլխատվել էր իսլամական հրոսակների ձեռքով: Նրանք նաեւ գերեվարեցին սիրիացի գյուղացներին։  Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները, դարձել փախստականներ՝ հրաժարվելով ուրանալ իրենց հավատքը: Քրիստոնյաների խմբերն անընդհատ հարձակման են ենթարկվում, դառնում են մարտիրոսներ։ Մենք խստագույնս դատապարտում ենք նման արարքները »,- ասաց պատրիարքը։