Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուն ապրիլի 23-ին ժամանում է Երեւան՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ, Խորհրդարանի նախագահի հետ միասին Հայաստան կայցելեն իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Յորղոս Ատամանտիդիսը եւ «Նոր դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Բուրասը: Նա նաեւ հայտնել է, որ Հունաստանի հայ համայնքի ջանքերի շնորհիվ ապրիլի 24-ին Հունաստանի 4 խոշոր քաղաքներում, այդ թվում Աթենքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան:





























