Պատճառներից մեկը,թ ե ինչու թուրքական կառավարությունը չի ցանկանում ճանաչել Ցեղասպանությունը, այն է, որ Հայաստանը նման ճանաչումից հետո կարող է փոխհատուցում եւ հողերի վերադարձ պահանջել, այդպես մտածում են շատ մասնագետներ։ Սակայն հողերը, թուրք գործիչ Նաադի Սոլմեզի կարծիքով, երկրորդական հարց է, եւ ավելի կարեւոր խղճի հարցը։ Այդ մասին նա ասել է Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում, լրագրողների հետ զրույցում։

«Երկար տարիներ Թուրքիայի տարածքում հայեր էին ապրում, եւ նրանք Ցեղասպանության զոհ են դարձել։ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, սակայն մենք այստեղ ենք՝ ասելու, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի եւ ներողութուն խնդրի»,- նկատել է նա։ Ըստ Սոլմեզի, նման ճանաչումը ոչ միայն անհրաժեշտ է թուրքերի խիղճը հանգստացնելու համար, նաեւ կարեւոր է, որ երկու հին ժողովուրդը կարողանան բարելավել հարաբերությունները եւ սովորեն խաղաղ գոյատեւել մի տարածքում։

«Մենք ուզում ենք, որ սահմանները բացվեն առանց նախապայմանների»,- նշել է նա։