ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, հանրապետական Ռենդ Փոլը իր կուսակից ընկերներին՝ սենատորներ Ջոն ՄքՔեյնին եւ Լինդսի Գրեմին անվանել է «Օբամայի դեկորատիվ շնիկներ»։

Փոլի արտահայտությունները կապված են Օբամայի արտաքին քաղաքականության՝ ՄքՔեյնի եւ Գրեմի կողմից քննադատության հետ։ Ըստ Փոլի, այդ քննադատությունը գալիս է մարդկանցից, որոնք «սխալվել են բոլոր քաղաքական հարցերում վերջին 20 տարվա ընթացքում»։

«Ես իսկապես աջակցում եմ Բարաք Օբամային, իսկ այդ մարդիկ, ըստ էության, նրա «դեկորատիվ շնիկներն» են, եւ, կարծում եմ, դրանից էլ կատաղում են»,- ասել է Փոլը։

Սենատոր ՄքՔեյնն անմիջապես արձագանքել է եւ ասել, որ Ռենդ Փոլը վատագույն թեկնածուն է, որ կարող  է առաջադրվել ԱՄն նախագահի պաշտոնում քանի որ նա «չի հասկանում ԱՄՆ ազգային անվտանգության կարիքներն ու սպառնալիքները»։

Ամերիկյան լրատվամիջոցներում Ռենդ Փոլի եւ Ջոն ՄքՔեյնի վեճն արդեն անվանում են «ընտանեկան կռիվ», քանի որ երկուսն էլ նույն կուսակցության անդամ են։