Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական» կուսակցության (DSIP) կողմից ապրիլի 23-ին կազմակերպվում է «100-ամյա ժխտման վերջը. Ճանաչել Ցեղասպանություն, թող պետությունը ներողություն խնդրի» խորագրի ներքո։

Կոնֆերանսը տեղի է ունենալու Ստամբուլի Բեյօղլուի շրջանում գտնվող Ջեզայիր կոնֆերանսների դահլիճում։

Կոնֆերանսը բաղկացած է լինելու 3 հատվածներից՝ «Ցեղասպանության ընդունում. Ներողություն եւ փոխհատուցում», «Առերեսման պայքար» եւ «Պետությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի»։