Չիլիի պատգամավորների պալատի փոխնախագահ Դենիզ Պասկալը ցանցերի եւ համակարգերի միջոցով համատեղ աշխատանքի կոչ է արել, որոնք թույլ կտան հասնել ցեղասպանությունների խնդրի վերջնական լուծմանը, որպեսզի ժամանակակից աշխարհում նման հանցագործություններ այլեւս չկրկնվեն: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 23-ին Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ:

Հայ ժողովրդին չիլիական ժողովրդի անունից աջակցություն ու համերաշխություն հայտնելով՝ Պասկալը հիշեցրել է, որ Չիլիի կոնգրեսը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, ինչպես նաեւ նշել է, որ «ցեղասպանությունը որոշակի հետեւանքներ ունեցող հանցագործություն է»:

 «Մենք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որտեղ ծաղկում են խաղաղությունն ու արդարությունը», - եզրափակել է Դենիզ Պասկալը: