Ճապոնիայի արտակարգ իրավիճակների նախարար եւ երկրի հասարակական անվտանգության ազգային կոմիտեի ղեկավար Էրիկո Յամատանին այցելել է Տոկիոյում գտնվող Յասկուկունի տաճար:
Նախօրեին երկրի տարբեր կուսակցություններից ավելի քան 100 պատգամավորներ այցելել են սրբավայր՝ ի պատվի ռազմական փառատոնի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի պաշտոնատար անձանց եւ քաղաքական գործիչների կողմից Յասկուկունի տաճարի ամենամյա այցելությունները ասիական երկրներում ընկալվում է որպես ռազմամոլության դրսեւորում: Տաճարում պահպանվում են 2,5 մլն զինվորների եւ սպաների անուններով հիշատակի սյուներ, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի 14 ռազմական հանցագործների անունները:
Հարավային Կորեայի արտգործնախարարն արդեն «խորը հիասթափություն եւ ցավ» է հայտնել «Յասկուկունի» տաճարին ճապոնացի քաղաքական գործիչների խոնարհման առիթով, որը Ասիական երկրներում ասոցացվում է ճապոնական ռազմականացման հետ:




























