Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Չինաստանը: Նման տվյալներ են ստացվել CNN-ի անցկացրած հարցման արդյունքում:
Այսպես, ԱՄՆ բնակիչների 68 տոկոսը ամենամեծ սպառնալիքը համարում է «Իսլամական պետությունը», 39 տոկոսը՝ Իրանը, 32 տոկոսը՝ Հյուսիսային Կորեան եւ միայն 25 տոկոսն է Ռուսաստանին համարում երկրի գլխավոր սպառնալիք:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները մտահոգված են ահաբեկչական խմբավորման տարածմամբ, ինչպես նաեւ նրանով, որ ԱՄՆ-ում աճում է այն մարդկանց թիվը, որոնք ցանկություն ունեն միանալ «Իսլամական պետությանը», հաղորդում է Gazeta-ն:




























