Բուլղարիայի խորհրդարանը կրկին չեղարկել է Ցեղասպանության հարցով քննարկումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վոլեն Սիդերովը:
Նրա խոսքով՝ վաղը՝ ապրիլի 24-ին, Բուլղարիայի խորհրդարանում պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկում պետք է տեղի ունենար: «Ինձ զանգահարեցին եւ ասացին, որ Բուլղարիայի ղեկավարությունը կրկին չեղարկել է հարցի քննարկումը: Ես չեմ հպարտանում իմ երկրի խորհրդարանով: Ինչո՞ւ է այդպես ստացվում: Ես հասկանում եմ, որ հսկայական ճնշում կա Թուրքիայի դեսպանատան կողմից, ինչը կոպիտ միջամտություն է Բուլղարիայի ներքին գործերին: Բայց բուլղար ժողովուրդը չի կիսում այդ տեսակետը: Պատմությունը չի կարելի վերախմբագրել»,-հայտարարել է Սիդերովը:




























