Սպանված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի եւ նրա զավակների փաստաբաններ Վադիմ Պրոխորովն ու Օլգա Միխայլովան դիմել են Ռուսաստանի ՔԿ  առնանձակի կարեւոր գործերի գծով ավագ քննիչ Իգոր Կրասնովին՝ Չեչնիայի մի շարք բարձրաստիճան պետպաշտոնայներին, այդ թվում՝ Ռամզան Քադիրովին հարցաքննելու խնդրանքով:

Փաստաբանների դիմումի մեջ մեջբերվում է Նեմցովի սպանության կասկածյալների ձերբակալությունից հետո Չեչնիայի նախագահի խոսքը: Տուժածները կարծում են, որ «հաշվի առնելով Ռամզան Քադիրովի բնավորությունը, ինչպես նաեւ Բորիս Նեմցովի հետ վերջինիս ունեցած վաղեմի կոնֆլիկտը»՝ Քադիրովը «կարող է տեղեկություններ իմանալ ոչ միայն սպանությունն իրագործողների, այլեւ այդ քաղաքական սպանության կազմակերպիչների ու պատվիրատուների մասին», - հայտնում է «Կոմերսանտը»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամուրջի վրա: