Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարն այլընտրանք չունի: Այդ մասին այսօր ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում տեղի են ունեցել սարսափելի հանցագործություններ, միջազգային քաղաքականությունում՝ լուրջ տեղաշարժր եւ մարդու իրավունքների նոր ընկալում: Սա դարձել է ՝ Ցեղասպանության կանխման հրամայականի կարեւորագույն նախադրյալներից մեկը՝ որպես գերագույն նպատակ, մեսիջ քաղաքական նպատակների չենթարկվող ամբողջ աշխարհին:

Հայտնի է, որ եթե մենք չենք ցանկանում ողբերգության կրկնություն, ապա պարտավոր ենք վերլուծել նախորդ ցեղասպանությունների նախադրյալները: 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքը հանգեցրեց նրան, որ Ուլիյալ Շաբասն այն անվանեց մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը: Միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխման գործում ոչ բավարար կերպով հետեւողական ու համերաշխ չէ, եւ համապատասխան քաղաքական եզրահանգումներ չարվեցին: Ցավոք, Մերձավոր Արեւելքի ծայրահեղականները հիշեցնում են հնագույն քաղաքակրթությունների հուշարձանների նկատմամբ անցյալ չարագործությունները: Մարդատյացության դեմ պայքարում պահանջվում է մեծ հետեւողականություն, քանի որ հենց դրանք են հրահրում ցեղասպանությունները:

Նախարարը հիշեցրել է, որ անհրաժեշտ է նաեւ բարձրացնել իրազեկվածությունն ու վերացնել ցեղասպանության հետեւանքների: «Այսօր ժխտողականության արշավ է տարվում, ժխտողականության նոր մարտավարություն: Ինչպես ճիշտ կերպով նկատել է Ռոջեր Սմիթը, ժխտման փաստարկները նույնն են մնացել, փոխվել են միայն մարտավարությունները: Ժխտողականությունը հաշտեցման համար ուղի չի բանում, այլ նոր ցեղասպանությունների դուռ է բացում», - եզրփակեց Նալբանդյանը: