1915թ. հայերի զանգվածային սպանության տարելիցին ԱՄՆ-ը մտադիր է կոչ անել Թուրքիային եւ Հայաստանին ճանաչել ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար տեղակալ Էրիկ Շուլցը։ Ընդ որում, լրագրողների հետ զորւյցում նա խուսաթել «ցեղասպանություն» բառն ասելուց։

«Մենք մտադիր ենք օգտվել այս առիթից, որ ուշադրություն հրավիրենք 1915թ. սարսափելի իրադարձությունների վրա, կոչ անենք փաստերի արդար եւ ազնիվ ընդունման, քանի որ կարծում ենք, դա բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է Շուլցը՝ հստակեցնելով, որ խոսքը Թուրքիայի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի մասին է։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այժմ չի ասում «ցեղասպանություն» բառը, թեեւ 2008թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, թե հենց այդ բառն է բնորոշում հայերի ջարդերը։ «Նախագահն ու մյուս պաշտոնյաները պարբերաբար պատմական փաստ են անվանել, որ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,- ասել է Շուլցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ներկայացուցիչը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նկատելով, թե Անկարան կաեւոր դեր է խաղում Իրաքում եւ Սիրիայում ճգնաժամերի կարգավորման մեջ։