Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 23-ին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական առումով ոչ մի հակասություն չկա: Միաժամանակ նա Աբխազիան համարել է Վրաստանի մաս:

«Ես շնորհակալ եմ եւ նախկին նախագահին, եւ Ձեզ, որ դուք Արեւմուտքում մեզ աջակցել ու աջակցում եք: Մենք ավելի վաղ պետք է հանդիպեինք: Ցավոք, ես երբեք չէի եղել Թբիլիսիում, փաստացի ոչ մի տեղ Վրաստանում չէի եղել, բացի Աբխազիայից»,-ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Լուկաշենկոն Աբխազիան եւ Հարավային Օսիան համարել էր անկախ պետություններ: Այդուհանդերձ, պաշտոնապես Բելառուսը չի ճանաչել այդ երկու կազմավորումների անկախությունը: