Ինչը կարող է ավելի վատ լինել, քան Ցեղասպանությունից վերապրածներին ամբողջապես ձուլելու հետեւողական ռազմավարությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Պետք է քաղաքական պատասխան տալ ժխտողական քաղաքականությանը՝ լուծելու համար պատմական անլուծելի խնդիրը եւ պատժելու գործողություններ իրականացնել:

Ես ուզում եմ հույս հայտնել, որ թուրք ժողովուրդը հայ ժողովրդի հետ փոխհամաձայնության հասնելուն ուղղված քայլեր կձեռնարկի, եւ մեզ բաժանող վերքը կլավանա»,-ասել է նա: