Թուրքական Hurriyet-ի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլը անդրադարձել է Թուրքիայի կողմից տարբեր զարգացումենրի հետ կապված հետ կանչված դեսպանների խնդրին։

Թուրք սյունակագիրն իր հրապարակման մեջ նշել է այն երկրների անունները, որտեղից հետ են կանչվել Թուրքիայի դեսպանները՝ շեշտելով վերջին շրջանում Ավստրիայի եւ Վատիկանի դեպքերը։

«1915-ի իրադարձությունների հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարության մեջ օգտագործել է ցեղասպանություն բառը։ Թուրքիայից դեռ արձագանք չի եղել։ Մոսկվայի դեսպանին Մոսկվային հետ կանչելու կամ չկանչելու հետ կապված դեռ հայտարարություն չի արվել»,-նշել է Hurriyet-ի սյունակագիրը։

Նշենք, որ Պուտինի հայտարարության մեջ նշվել է, որ 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։