Եվրամիությունն ապագայում կընդգրկվի Ռուսաստանի Դաշնության կազմում: Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ Չեխիայի ռադիոյին տված հարցազրույցում:

«Ես երազանք ունեմ. Երկարաժամկետ հեռանկարում ՌԴ-ն կլինի ԵՄ անդամ: Եթե դա ձեզ դուր չի գալիս, մտածեք, որ ԵՄ-ն է ընդգրկվում ՌԴ կազմում: Բայց արդյունքը նույնն է»,-ասել է Չեխիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա նշել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի տնտեսությունները միմյանց կարիքն ունեն: Բացի այդ, Զեմանը նշել է, որ երազում է ահաբեկչության դեմ ԵՄ-ի եւ ՌԴ-ի համատեղ պայքարի մասին: