Նորվեգացի բեւեռախույզ եւ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին Հայաստանում նամականիշ է թողարկվել: Սակայն այսօր Նորվեգիային մեղադրում են ցեղասպանության մասին հայտարարությունները սատարելու գործում 22 երկրներին եւ Հռոմի պապին միանալուց հրաժարվելու համար, գրում է նորվեգական News in English պարբերականը:

Հայկական հարցի կողմնակիցները, 2015թ. ապրիլի 24-ին Օսլոյի փողոցներով քայլերթ կանցկացնեն, իսկ նորվեգացի պատմաբաններից մեկն իր կառավարությանը մեղադրել է վախկոտության մեջ:

«Ցեղասպանություն» եզրի պաշտոնապես օգտագործումից Նորվեգիայի հրաժարոյմը սովորաբար բացատրում են Նորվեգիայի ռազմավարական եւ տնտեսական գործընկեր, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային չվիրավորելու ցանկությամբ: Նորվեգիան տնտեսական շահեր ունի ոչ միայն Թուրքիայում, այլեւ Ադրբեջանում, որտեղ աշխատում է նորվեգական Statoil ընկերությունը:

Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգը մերժել է Հայաստանում անցկացվելիք հիշատակի արարողությանը մասնակցելու հրավերը՝ բացատրելով, որ այդ նույն օրերին իր Պահպանողական կուսակցության տարեկան ժողով է անցկացնում:

Սոլբերգը նաեւ հրաժարվել է կառավարության ներկայացուցիչ ուղարկել Հայաստան ՝ փոխարենը պատվիրակելով Ռուսաստանում Նորվեգիայի դեսպանին: Ներկա է գտնվել նաեւ Նորվեգական եկեղեցու առաջնորդ Հելգա Հոհլանդ Բիֆուլիենը:

Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Բենտ Հագտվեդտը Ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սոլբերգի կառավարությունը «վախկոտություն» է դրսեւորել:

Վերջինիս հետ համաձայնել է նրա գործընկեր-պատմաբան Բորդ Լարսենը: «Նորվեգիայի համար «ցեղասպանություն» բառը չարտաբերելը վախկոտություն է», - Լարսենը հայտարարել է նորվեգական ազդեցիկ Aftenposten թերթին.

Հիշատակի քայլերթը կանցկացնի Նորվեգիայի հայկական մշակութային ընկերակցությունը եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորներ: Դրանից հետո ցուցարարները կմոտենան խորհրդարանին, որտեղ ելույթ կունենան Նանսենի ծոռնուհի Աննե Գրեւեն, ինչպես նաեւ Նորվեգիայի հակառասսայական կենտրոնի ղեկավար Ռունե Բերգլունդը Ստեեն եւ Հայկական մշակութային ընկերակցության առաջնորդ Հայրապետ Ղազարյանը: