Աշխարհառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր՝ ապրիլի 24-ին որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ներկա է գտնվել  1,5 միլիոն զոհերի ոգեկոչման արարողությանը, ապա ծաղիկներ է դրել հուշահամալիրում։ Ազնավուրը անմոռուկ է կրել՝ ի հիշատակ անմեղ զոհերի։ 

Շանսոնյեն ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ եւ հեռացել։

Հիշեցնենք, որ 90-ամյա շանսոնյեն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում համերգներից տալուց հետո նախօրեին է ժամանել Երեւան։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am